26322 դիտում
12:48 02-10-2018
Լոռու մարզի Թումանյան քաղաքում տեղի ունեցավ «Դիակոնիա» մանկական ճամբարի սաների պարգևատրման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Լոռու մարզի Թումանյան քաղաքում հավաքվել էին «Դիակոնիա» մանկական ճամբարի լավագույն սաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2-րդ տարին է, ինչ նշված քաղաքում 1 շաբաթ հերթափոխով ամառային իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր վայրերից ժամանած սոցալապես անապահով ընտանիքների, Արցախյան ու Քառօրյա պատերազմների մասնակիցների, ինչպես նաև զոհված զինծառայողների երեխաները։
Միջոցառման մեկնարկին դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց ճամբարի 2 հաշմանդամ սաների և հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այնուհետև երգ ու պարով, ինչպես նաև գեղեցիկ ասմունքով հանդես եկան երեխաները՝ մեծ հիացմունք պատճառելով ներկաներին։
Միջոցառումն ինչ-որ չափով կարելի էր համարել հաշվետու, քանի որ կազմակերպվել էր ցուցահանդես, որում ճամբարի լավագույն սաները ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները կավագործության, նկարչության ու այլ ոլորտներում։
Ծրագիրն իրականացվում է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի տնօրեն Բարույր Ջամբազյանը, հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը, Լոռու փոխմարզպետ Ա. Ղուկասյանը, ինչպես նաև ծրագրի ղեկավար Լիլիթ Դանիելյանը, ավագ ջոկատավար Արտակ Բարսեղյանը և սաների ծնողներ։
Լավագույն սաները հիմնադրամի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
Տնօրեն Ջամբազյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը շարունակելու է գործել և իրենք պատրաստ են յուրաքանչյուր հարցում սատար կանգնել երեխաներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 313+
313+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9354 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին