211652_close_icon
views-count6487 դիտում article-date 18:17 23-06-2015

Նորվեգացիները Ֆրիտյոֆ Նանսենի hայանպաստ գործունեության մասին ֆիլմ են նկարահանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը` նվիրված Ֆ. Նանսենի հեղինակած «Դահուկներով Գրենլանդիայով Էսկիմոսների կյանքը» գրքին: Գրքի քննարկմանը մասնակցում էին Նանսենի և Նանսենին նվիրված մի շարք գրքերի թարգմանիչներ Արմեն Ահարոնյանը և Սուրեն Մովսիսյանը: Կարմեն Ահարոնյանը «Դահուկներով Գրենլանդիայով» և « Էսկիմոսների կյանքը» աշխատությունների թարգմանիչն է: Այդ գրքի միջոցով բացահայտվում է Նանսեն մարդասերի կերպարը, ով պաշտպան կանգնեց Գրենլանդիայում բնակվող փոքր ցեղախմբերի մշակույթին, կենցաղավարությանը և ազատ ապրելու իրավունքին: Այցելել էին նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի ուսանողները: Թանգարան էին այցելել Նորվեգիայից ժամանած Նանսենին և Հայաստանին նվիրված պատմության ուսումնասիրող Ֆրոդե Բերգը և Լինա Ուինգս, ովքեր Ֆիլմ են նկարահանում Նանսենի հայանպաստ գործունեության մասին: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր