Նորվեգացիները Միջերկրական ծովում 500-ից ավելի միգրանտների են փրկել
Նորվեգիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերըՄիջերկրական ծովում 503 միգրանտների կյանք են փրկել, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ ռետինե նավակներում եղել է 358 տղամարդ, 29 կին և 116 երեխա։ Նրանցից շատերը վիրավոր են եղել։
Փրկարարական աշխատանքների ժամանակ 16-ամյա տղա է մահացել, ով ծանր հիվանդ էր։ Եվս 2 հոգու ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվելու կասկածանքով։ Նրանց հանձնել են իտալական ոստիկանությանը։
Օրեր առաջ Լիբիայի ափերին 329 միգրանտներ փրկվել էին իռլանդական ռազմածովային ուժերի շնորհիվ։