6 ամսում Amazon-ի մաքուր եկամուտն ավելացել է 39 անգամ
2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ամերիկյան Amazon ինտերնետ-րիթեյլերի մաքուր եկամուտն աճել է 39 անգամ՝ նախորդ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 1.37 մլրդ դոլար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Երկրորդ եռամսյակի արդյունքները նույնպես դրական են. եկամուտը կազմել է 857 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսի խոսքով՝ ընկերությունը մի փոքր դժվարության է հանդիպել միայն Հնդկաստանում: Իսկ ամենահաջողված նախագծերը ամպային ծառայությունների ոլորտում են եղել, որտեղ նրանց եկամուտը աճել է 58.2 տոկոսով և կազմել 2.89 ԱՄՆ մլրդ դոլար: