211652_close_icon
views-count8321 դիտում article-date 16:39 11-11-2016

Նոյեմբերի սկզբին տեղացած ձյան պատճառով կոտրվել է գյուղացու ծիրանի ծառերի մեծ մասը, որը նրա հիմնական եկամուտն էր. նրա հույսը պատկան մարմիններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի առաջին երկու օրերին տեղացած առատ ձյան պատճառով Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 59-ամյա Ջանիկ Մխիթարյանին պատկանող 1 հեկտար մակերես ընդգրկող այգու ծիրանի ծառերի մեծ մասը կոտրվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ձյան հաջորդ օրերին գյուղում չի եղել, դրա համար է խնդրի մասին հիմա բարձրաձայնում: Վնասված ծառերի կոտրվածքները բնական վերաճի հնարավորություն չեն տալիս և կարելի է համարել, որ այլևս գոյություն չունեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նա ասաց, որ իր միակ եկամուտը այս այգին էր: Կիլոմետրերով ջուր է քաշել, քարերից ազատել, որպեսզի եկամուտ ստանա, սակայն անսպասելի ձյունը ամբողջովին ջարդուփշուր է արել այն: Նա խնդրեց պատկան մարմիններին՝ օգնության ձեռք մեկնեն, որպեսզի կարողանա նորից ոտքի կանգնեցնել այգին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր