211652_close_icon
views-count9759 դիտում article-date 17:31 23-07-2015

Ամենաբարձր եկամուտն ունեցող ռուս հայտնիների վարկանշային աղյուսակը. Forbes

Forbes ամսագիրը կազմել է ռուսական աստղերի վարկանշային աղյուսակը՝ ըստ նրանց ստացած եկամուտների չափի: Ցուցակը գլխավորում է թենիսիստուհի Մարիա Շարապովան, չնայած այն փաստին, որ վերջին տարում Շարապովայի ընդհանուր եկամուտը նվազել է 24%-ով: 2014 թվականից 28-ամյա թենիստուհու եկամուտն ավելացել է 24,4 մլն դոլարից մինչև 29,7 մլն դոլարի: 2-րդ տեղում է փոփի արքա համարվող Ֆիլիպ Կիրկորովը՝ տարեկան 10,4 մլն դոլարի եկամուտով: 3-րդ տեղում երգիչ Գրիգորի Լեպսն է՝ 12,2 մլն դոլարի եկամուտով: Հնգյակը եզրափակում են հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը՝ 12 մլն դոլար եկամուտով և Քսենյա Սոբչակը՝ 12 մլն դոլարով: Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի 2014 թ-ի եկամուտը կազմել է 0,4 մլն դոլար: Հոկեիստ Ալեքսանդր Մալկինի եկամուտը կազմել է 9,9 մլն դոալր: Երգչուհի Պոլինա Գագարինայինը՝ 1,7 մլն, երգիչ Նիկոլայ Բասկովն ու Դիմա Բիլանը՝ համապատասխանաբար 7,4 և 3,8 մլն-ական դոլար:

Նմանատիպ նյութեր