211652_close_icon
views-count1304 դիտում article-date 12:01 29-07-2016

Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ-ին հասնող «հատուցման ժամի» մասին

ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է համախմբվեն, քանի որ մոտենում է հատուցման ժամը, իր ելույթում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, փոխանցում է BBC-ն: Նրա խոսքով՝ հզոր ուժերը սպառնում են պառակտել հանրությանը, իսկմիմյանց նկատմամբ հավատն ու վստահությունը պակասում են: Քլինթոնը նաև կոչ է արել միավորվել ընդդեմ իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի ռազմական քաղաքականությանը: Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է բաժանել ամերիկացիներին և մեկուսացնել երկիրը: «Մենք պատեր չենք կառուցի և չենք արգելի տարբեր կրոնները»,-հավելել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը: Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կինն է, ով կպայքարի նախագահի պաշտոնի համար: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին:

Նմանատիպ նյութեր