Հիլարի Քլինթոնը կարող է ԱՄՆ-ի նախագահ ընտրվել Քիմ Քարդաշյանի շնորհիվ
Ամերիկահայ մոդել և հեռուստահաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը գրեթե ամեն օր աչքի է ընկնում իր լուսանկարներով և «սելֆիներով»:
Այս անգամ Քիմը իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ հանդիպել է «ԱՄՆ-ի ապագա նախագահի» հետ, ինչպես իրենք են համարում Հիլարի Քլինթոնին:
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն Քլինթոնի հետ լուսանկարը Քարդաշյանը արդեն իր սոցցանցերի էջերում տեղադրել է:
Ընդամենը երեք ժամում լուսանկարը կես միլիոն «լայք» և մի քանի հազար մեկնաբանություն է հավաքել:
Որոշ օգտատերեր նույնիսկ կատակել են, որ եթե Հիլարի Քլինթոնը լուսանկարվել է Քիմ Քարդաշյանի հետ, ուրեմն նրա հաղթանակը նախագահական ընտրություններում կարելի է լուծված համարել:
«Քիմ Քարդաշյանի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակը ձեզ կօգնի այդ հարցում», գրել են օգտատերերից շատերը: