Հիլարի Քլինթոնը պատրաստվում է ապրիլին հայտարարել 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է ապրիլին հայտարարել 2016-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով նրա նախընտրական քարոզարշավը ֆինանսավորողներին:
Պարբերականի տվյալներով, Քլինթոնը հայտնել է վերջիններիս, որ նախագահական քարոզարշավը նախատեսվածից շուտ կսկսի: Ուստի, նա կկարողանա իր նախընտրական հիմնադրամի համար գումարների հավաքման գործընթացն ավելի շուտ սկսել: Ըստ աղբյուրի, նրա նախընտրական արշավը կարժենա մոտ մեկ մլրդ դոլար: