211652_close_icon

ԱՄԷ-ից Հնդկաստան թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորների մեկի՝ ահաբեկչական բնույթի արտահայտություններից հետո

views-count2760 դիտում article-date 13:56 28-07-2016
Indigo Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մումբայօ օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը սկսել է բացականչել՝ «Իսլամական պետություն», հաղորդում է Rimes Now-ի թվիթերյան էջը: Օդանավը կատարում էր Դուբայ-Կոչի (Հնդկաստան) չվերթը: Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում: Ոստիկանությունը ճշտում է ուղևորի ինքնությունը և նրա՝ ԻՊ-ի հետ որևէ կապի առկայություն:

Նմանատիպ նյութեր