211652_close_icon
views-count12687 դիտում article-date 10:52 23-07-2016

«Վերնիսաժի» մոտ բացառապես նոր հագուստ և կոշիկ վաճառող 20 առևտրականներ հայտնվել են անելանելի դրության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ի վաղ առավոտյան մի խումբ մարդկանց, որոնք դեռ երեկ «Վերնիսաժ»-ի տարածքում իրավունք ունեին վաճառել իրենց նոր հագուստները, այսօր արգելվում է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 20 քաղաքացի չեն պատրաստվում համակերպվել Երեւանի քաղաքապետարանի որոշման հետ, թե՝ «Վերնիսաժ»-ում այսուհետ պետք է վաճառվեն միայն արվեստի գործեր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում առևտրականները ասում էին, որ շաբաթ-կիրակի օրերին գալիս են Վերնիսաժ, 20 տարի է՝ վաճառում են բացառապես նոր հագուստ և կոշիկ, որոնք ստանում են ծանրոցով, սակայն այսօր կանգնել են խնդրի առաջ և քաղաքապետարանի այն առաջարկին, որ նրանք առևտուրը շարունակեն «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում, հակադարձում են. իրենք այդ տոնավաճառի տեղը գիտեն, քաղաքային իշխանությունները պարզապես չեն ուզում հասկանալ, որ նույն ապրանքից ընդամենը մեկ օրինակ են վաճառում և չեն ուզում «մի կոշիկի համար հայտնվել հարկային քաշքշուկի մեջ»։ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը, որն այդ պահին գտնվում էր առևտրականների մոտ, նշեց, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր հերթական անգամ տեղեկացրել է. ««Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված: Օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում»։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր