Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. թափառող շների պատճառով 3 անչափահաս երեխաների մայրը հայտնվել է անելանելի դրության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցի 130 տանը վարձակալական հիմունքներով բնակվող Քոչարյանների ընտանիքին պատկանող հավերը, որոնք նրանց միակ ապրուստի միջոցն էին, թափառող շները ծվեն-ծվեն են արել, կենդանի են մնացել միայն 5-6 հավ, որոնց մի մասն էլ վիրավոր են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանների ընտանիքի 3 անչափահաս երեխաների մայրը՝ տիկին Շուշանը, ով, ի դեպ, միայնակ է խնամում նրանց, ասաց, որ հեռուստատեսությամբ նայում էին «Սուր անկյուն» հաղորդաշարը, երբ
հարևանները ձայն տվեցին, որ շունը մտել է հավերի մեջ: Անմիջապես դուրս է եկել տանից և տեսել, որ երկու թափառող շներ թռել են ցանկապատի վրայով, բացել հավանոցի դուռը և հարձակվել ու խեղդել են մոտ 40 հավ:
Նա ասաց նաև, որ հավերը 3 անչափահասների համար սնունդ հայթհայթելու և տան վարձը վճարելու համար միակ եկամուտն էին:
Տիկին Շուշանը և հարևանները անհանգստացած էին նաև այն պատճառով, որ այդ շները կարող են վնաս տալ նաև երեխաներին:
Խնդրի մասին տեղյակ է պահել գյուղապետին,սակայն վերջինս պատճառաբանել է, որ հիմա ընտրություններով խառն է, ընտրություններից հետո մի բան կանի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի