12354 դիտում
10:53 26-06-2021
Վերնիսաժի առևտրականները անելանելի դրության մեջ են.. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերնիսաժի առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով՝ պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքականությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վերնիսաժի առևտրականները դժգոհեցին, որ գիդերն իրենց զբոսաշրջիկներին Վերնիսաժի շուկա չեն բերում։
Պարզվում է, որ զբոսաշրջիկները հուշանվերներ, հայկական զարդեր գնում են քաղաքից դուրս գտնվող առևտրի կետերից։ «Գնում են Երևանից դուրս տեսարժան վայրեր, այնտեղից գնում են թանկ գնով հուշանվերներ, գալիս են մեզ մոտ, իմանալով մեր սահմանած գները՝ զարմանում են։
Բայց նույն գիդերը դրսի խանութների հետ ներքին պայմանավորվածություն ունեն. եթե գիդի տարած զբոսաշրջիկը 1 մլն դրամի առևտուր է արել, ուրեմն 100 հազար դրամն իր գրպանում է։ Չեն թողնում՝ մեր շուկա մտնեն զբոսաշրջիկները. առևտուր չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց Վերնիսաժի առևտրականներից մեկը։
Նրանց պատմելով՝ կորոնավիրուս վարակի պատճառով իրենք բավականին լուրջ պարտքեր են կուտակել։ Ի դեպ, կան առևտրականներ, որոնք, թողնելով տաղավարը, այլ աշխատանք են գտել և այդպես են օրվա հացը վաստակում»;
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6916 դիտում
09:44 09-10-2020
Հայաստանում թուրքական ապրանք վաճառողներն անելանելի դրության մեջ են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am