211652_close_icon
views-count4875 դիտում article-date 07:27 20-07-2016

ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների փորձերը. Պետդեպ

ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը եւ երկրի իշխանություններին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակին լուծում տալու համար: Մեկնաբանելով Երեւանում ՊՊԾ գնդի գրավումը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ քաղաքական խնդիրներ լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական ճանապարհով: Հայաստանի մայրաքաղաքում արդեն երրորդ օրն է՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է պահում ոստիկանության աշխատակիցների: Գրավման ժամանակ փոխհրաձգության ընթացքում սպանվել է գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է ոստիկանության չորս աշխատակից: Վիրավորում է ստացել է նաեւ հարձակման մասնակիցներից մեկը, որի վիճակը ծանր է: Առաջին իսկ ժամերից իրավապահ մարմինները բանակցություններ են վարում խմբի անդամների հետ:

Նմանատիպ նյութեր