211652_close_icon
views-count9732 դիտում article-date 18:00 20-07-2016

«Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը»․ Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը [url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=ts]ֆեյսբուքյան[/url] իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը: Դրանք միանշանակ մերժելի են, ոչ միայն այն պատճառով, որ մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, այլ որովհետև այդպիսով լուրջ նահանջ է կատարվում ժողովրդավարական արժեքներից: Արժեքներ, որոնց պաշտպանության համար տրվել են հազարավոր կյանքեր: Այս առումով ցանկացած քաղաքացի ձգտում է իր ավանդը ներդնել պետությունն ավելի հզորացնելու, ավելի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ ու պաշտպանված դարձնելու գործում, սակայն բռնությունն ու վտանգավոր արկածախնդրությունը կոպտորեն ոտնահարում են այդ արժեքները: Եվ պետք չէ բավարարվել դատապարտող հայտարարություններով: Անհրաժեշտ է հնարավորինս արագ լիցքաթափել և կարգավորել այս լարված իրավիճակը բացառապես ժողովրդվարական, քաղաքակիրթ ճանապարհով: Իսկ կարգավորելուց հետո անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր, որպեսզի նման հուսահատ գործողություններն ու բռնությունները չկրկնվեն, որպեսզի ազգին, պետությանը, հասարակությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորվեն ազգովի, երկխոսությամբ, քաղաքական առողջ բանավեճով ու մրցակցությամբ:

Նմանատիպ նյութեր