Կլաուդիո Ռանիերի. Կոնտեն, Մոուրինյոն ե Գվարդիոլան. ծիծաղս գալիս է
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին նշել է, որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում հոգեբանական ոչ մի խնդիր չի ունենալու` ի տարբերություն թոփ-մարզիչների:
«Պատկերացրեք մեծ ակումբներ, որոնք չեն հաղթել, չեն մտել Չեմպիոնների լիգա: Նրանք հիմա գժվում են, ցանկանում են բոլորին հաղթել:
Նրանք բոլորը ֆանտաստիկ մասնագետներ ունեն: Անտոնիո Կոնտեն ֆանտաստիկ մարզիչ էլ: Ժոզեն… բոլորը գիտեն նրան: Գվարդիոլան զարմանալի մարդ է, հրաշալի մենեջեր: Ծիծաղս գալիս է, քանի որ հաղթող է լինելու միայն մեկը, և ճնշում են գործադրելու նրանց վրա, այլ ոչ թե` իմ:
Մարդկանց հետաքրքիր է, թե ինչ է լինելու «Լեսթերի» հետ: Կրկնել չեմպիոնությունը երազանք կլինի», ասել է Ռանիերին: