Թուրքիայում 2 ռազմական ուղղաթիռ է անհետացել
Թուրքիայում դեռևս անհայտ պայմաններում 2 ռազմական ուղղաթիռ է անհետացե, որում զինվորականներ են եղել: Այդ մասին գրում է Hurriyet թերթը:
Թերթի տվյալներով՝ հուլիսի 18-ի լույս 17-ի գիշերը, երբ այդ երկրում սկսվեց ռազմական հեղաշրջման փորձը, նշված ուղղաթիռները ուղևորվել էին Մարմարիս, սակայն ոչ հայտնի է եղել նրանց՝ օդ բարձրանալու վայրը և ոչ էլ կոնկրետ վայրէջքի վայրը:
Թերթն ընդգծում է, որ ենթադրաբար, ուղղաթիռներն ուղևորվել են Մարմարիսի հյուրանոց՝ փրկելու այնտեղ գտնվող նախագահ Էրդողանին և ևս 25 հոգու: