Ալթայի երկրամասում ուղղաթիռ է անհետացել
Ալթայի երկրամասում ուղղաթիռ է անհետացել։ Այս մասին փոխանցում է Inerfax֊ը՝ հղում անելով շրջանի ճգնաժամային ծառայության աղբյուրին։
«Վերջին անգամ «Робинсон-44» ուղղակթիռի օդաչուն կապի մեջ է եղել թռիչքից առաջ։ Ապա սահմանված ժամում նա կապի դուրս չի եկել։ Ուղղաթիռի որոնման աշխատանքներ են կազմակերպվել»,֊ ասել է աղբյուրը։
Նշվում է, որ մի քանի ժամ է, ինչ ուղղաթիռի հետ կապ չկա։