Կրիշտիանու Ռոնալդուն երկու ամիս չի խաղա
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս: Պորտուգալիայի հավաքականի ավագը վնասվածքը ստացել էր Եվրո-2016-ի եզրափակիչում` Ֆրանսիայի հետ խաղի (1:0) ժամանակ: «Ռեալի» ղեկավարությունը լիարժեք ապաքինման համար Ռոնալդուին լրացուցիչ մեկ ամիս ժամանակ է հատկացրել:
Դա նշանակում է, որ Ռոնալդուն բաց կթողնի «Սևիլյայի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը, ինչպես նաև Իսպանիայի առաջնության առաջին երկու խաղերը` «Ռեալ Սոսյեդադի» և «Սելտայի» հետ:
Բացի այդ, հնարավոր է, որ ֆուտբոլիստը բաց թողնի Պորտուգալիայի հավաքականի առաջին հանդիպումը Շվեյցարիայի հետ` 2018թ. աշխարհի առաջնության խմբայի փուլի առաջին տուրում: