Կրիշտիանու Ռոնալդուն երկու ռեկորդ սահմանեց. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մալմյոյի» հետ արտագնա խաղում (2:0) դուբլի հեղինակ դարձավ:
Դա Չեմպիոնների լիգայում պորտուգալացու 22-րդ դուբլն էր և այց ցուցանիշով նա շրջանցց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Եռյակը եզրափակում է «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը՝ 14 դուբլ:
Լավագույն «դուբլիստների» ցանկը հետևյալ տեսքն ունի.
1. Կրիշտիանու Ռոնալդու- 22
2. Լիոնել Մեսսի -21
3. Ռաուլ - 14
4. Ֆիլիպո Ինձագի - 12
5. Ռուդ վան Նիստելրոյ - 11
6. Թիերի Անրի -10
7-8. Զլատան Իբրահիմովիչ - 8
7-8. Քարիմ Բենզեմա - 8
Բացի այդ, «Մալմյոյին» խփած առաջին գնդակը դարձավ Ռոնալդուի կարիերայում 500-րդը, իսկ երկրորդ գնդակը՝ «Ռեալի» կազմում 323-րդը և այդ ցուցանիշով նա հավասարվե «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Ռաուլին: