Չեմպիոնների Լիգա. Ռոնալդուն պատրաստ է, Կազեմիրոն և Բենզեման չեն խաղա
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղից առաջ ներկայացրել է վնասվածքների հետ կապված իրավիճակը:
«Քրիշտիանու Ռոնալդուն առողջ է, նա 10 տոկոսով պատրաստ է և կարող է խաղալ: Բենզեմայի և Կազեմիրոյի դեպքում այլ իրավիճակ է: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել, մենք լավ կազմ ունենք:
Ռոնալդուի դեպքում ռիսկի դիմելու խնդիր չկա, նա 100 տոկոսով է ապաքինվել: Ես կցանկանայի, որ Բենզեման ու Կազեմիրոն էլ խաղան, բայց կփորձենք առանց նրանց էլ հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի ապրիլի 4-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: