211652_close_icon
views-count1296 դիտում article-date 20:40 25-01-2023

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

Վաճառքում առկա պետական

խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր

Մարման ժամկետ

Հետգնման իրավունք

Տարեկան եկամտաբերություն

6 ամիս

3 ամիս հետո

8.5%

12 ամիս

9 ամիս հետո

9.0%

24 ամիս

15, 18 և 21 ամիս հետո

9.2%

36 ամիս

27, 30 և 33 ամիս հետո

9.5%

 

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1,

Տիգրան Մեծի 24,

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am  ինտերնետային կայքից:

Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

Նմանատիպ նյութեր