Ռոնալդուն Եվրո-2016-ում հաղթանակից ստացած պարգևավճարը հատկացրել է բարեգործական հիմնադրամին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ում հաղթանակի համար ստացախ պարգևավճարը ուղղել է բարեգործական նպատակների:
Հաղորդվում է, որ Ռոնալդուն 275 հազար եվրոն փոխանցել է մանկական քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:
Նշենք, որ պորտուգալացին նույն կերպ էր վարվել իր պարգևավճարի հետ, որը ստացել էր Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: