211652_close_icon

«Բարսելոնան» սառեցրել է Նեյմարի հորը տրամադրվելիք 26 մլն եվրո պարգևավճարը

views-count7453 դիտում article-date 13:19 02-08-2017
«Բարսելոնան» չի շտապում թիմի հարձակվող Նեյմարի հորը՝ Նեյմար դա Սիլվային, վճարել 26 մլն եվրոյի չափով պարգևավճարը, որը նախատեսված էր Նեյմարի ու ակումբի միջև մինչև 2021 թվականը պայմանագիրը երկրարաձգելու համար: Նշվում է, որ կատալոնացիները այդ գումարը կուղարկեն նոտարին և կսպասես Նեյմար-կրտսերի հետ կապված իրավիճակին, որը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Եթե ֆուտբոլիստը մնա «Բարսելոնայում», ապա նրա հայրը 26 մլն եվրո կստանա, իսկ եթե ոչ՝ ապա ակումբը փաստաբաններին կդիմի, քանի որ նոր պայմանագրով նախատեսված 5 տարվա փոխարեն Նեյմարը ընդամենը 1 տարին է խաղացել: Դա նշանակում է, որ եթե Նեյմարը տեղափոխվի ՊՍԺ, ապա նրա հայրը կստանա միայն 5,2 մլն եվրո՝ պարգևավճարի մեկ հինգերորդ մասը:

Նմանատիպ նյութեր