Քրիշտիանու Ռոնալդուն 7 միլիոն եվրո է հատկացրել Նեպալի երկրաշարժից տուժածներին
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բարեգործական քայլ է կատարել՝ 7 միլիոն եվրո հատկացնելով Նեպալի երկրաշարժից տուժած մարդկանց:
Ի սկզբանե Ռոնալդուն բոլորին կոչ էր արել օգնել Նեպալի երկրաշարժից տուժածներին Ֆեյսբուքի իր էջի միջոցով, որտեղ նա 100 միլիոն հետևորդ ունի: Բայց հետո որոշել է օրինակ ծառայել և տուժածներին խոշոր գումար նվիրաբերել:
Նշենք, որ տարբեր աղբյուրների համաձայն, Նեպալում երկրաշարժի արդյունքում ավելի քան 7 հազար մարդ է զոհվել, ևս 14 հազարը վիրավորվել են: