211652_close_icon
views-count2865 դիտում article-date 20:10 13-07-2016

Ճաղատ Օլանդի վարսահարդարն ամսական 10 հազար եվրո է ստանում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական վարսահարդարը ամսական 9 հազար 895 եվրո է ստանում: Այս մասին RBC-ն` հղում անելով Le Canard enchaine-ին: Պետության ղեկավարի անձնական վարսահարդար Օլիվիեն նրա հետ աշխատում է 2012 թվականի մայիսից` համաձայն աշխատանքային պայմանագրի, որը ստորագրվել է 2012թ.-ի մայիսին Ելիսեյան պալատի աշխատակազմի ղեկավարի կողմից, ըստ որի` ժամանակավոր աշխատանքային հնգամյա աշխատանքային պայմանագիրը նրան 593 հազար 700 եվրոյի եկամուտ կապահովի: Նշենք, որ Ֆրանսիայի կառավարության անդամները ստանում են ամսական 9 940 եվրո, իսկ նախագահը` 14 999 եվրո:

Նմանատիպ նյութեր