33760 դիտում
12:57 13-04-2021
Խոշոր հոնորար ստացած լավագույն հայ վարսահարդարն ում շնորհիվ չի տապալվել մեծահարուստների հարսանիքը...
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջերս Երևանում, օլիգարխիկ մեծահարուստների մի շքեղ հարսանիքի նախապատրաստության և ընթացքի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որը քողարկվել է գաղտնիությամբ ու դուրս է մնացել հանրության ուշադրությունից։
Հարսի վարսահարդարումն անելու համար, արտասահմանից, խոշոր հոնորարի դիմաց, մեկ օրով Հայաստան է հրավիրված եղել արտասահմանցի հեղինակավոր վարսահարդար, ով տոնակատարության լուսադեմին գործն արել ու առավոտյան մեկնել է Հայաստանից, սակայն մինչ հարսանեկան արարողության սկիզբը` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հարսի հարդարված վարսերը քանդվել են, փչացնելով թանկարժեք հարդարումը։
Հարսանքատերերը ստիպված են եղել արագ կերպով Երևանում գտնել այնպիսի լավ վարսահարդարի, ով կկարողանա այդ կարևոր արարողությունից առաջ, շտկել իրավիճակը։
Հրավիրվածներից և բարեկամներից մի քանիսը լավագույն վարսահարդարների տարբերակներ են առաջարկել, ի վերջո, մտերիմներից մեկի խորհրդով, ընտրությունը կանգնել է երիտասարդ, բայց շատ պրոֆեսիոնալ վարսահարդար - ոճաբան Անդրանիկ Պողոսյանի վրա (Andò), որին էլ արագ հրավիրել են ու վերջինս գործի է անցել։
Երբ ավարտել է գործը, բոլորն ապշած են մնացել արդյունքից, քանի որ վերջին պահին նկատելիորեն շատ ավելի լավ, յուրօրինակ ու տպավորիչ է արել հարսի վարսահարդարումը, քան արտասահմանից հրավիրված հեղինակությունն էր արել։
Հարսնացուն և խնամիները շատ գոհ են եղել ու բարձր գնահատելով արդյունքը շռայլորեն վարձատրել են Հայաստանի փաստորեն լավագույն վարսահարդար Անդրանիկ Պողոսյանին։
SHAMSHYAN.com-ի թղթակիցը զանգահարեց Անդրանիկին, ճշտելու համար` արդյո՞ք իր ստացած հոնորարը գերազանցում է արտասահմանցի հրավիրյալի հոնորարը, սակայն, ըստ երևույթին, խուսափելով հանրային հնչեղությունից` նրան հորդորել են չբարձրաձայնել տեղի ունեցածի մասին, քանի որ վերջինս մեր հարցադրմանը պատասխանեց, որ չի մեկնաբանում։
Սկանդալը` սկանդալ, բայց հաճելի է, երբ հայ մասնագետներն ինչպես միշտ է ընդունված` բարձունքում են։
Այս իրավիճակից հետո, վստահորեն կարող ենք ենթադրել, որ արտասահմանից այլևս տասնյակ հազար դոլարները գերազանցող հոնորարներով վարսահարդարների չեն հրավիրի Հայաստան, այլ կդիմեն Անդրանիկ Պողոսյանին։
Ներկայացնում ենք Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքի և ինստագրամի էջերը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը