«Բավարիա»-ի պատանի խաղացողը ամսական 250 եվրո աշխատավարձ է ստանում
Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, «Բավարիա»-ի 17-ամյա կիսապաշտպան Ջանլուկա Գուդինոն, ով ընթացիկ մրցաշրջանում կարողացավ ամրապնդվել հիմնական թիմի կազմում, մյունխենյան ակումբում ամսական 250 եվրո աշխատավարձ է ստանում:
Այդպիսով Գաուդինոն կողք կողքի խաղում է այնպիսի խաղացողների հետ, որոնց աշխատավարձը հազար անգամ գերազանցում է երիտասարդ խաղացողի աշխատավարձին:
Շուտով այդ անարդարությունը կուղղվի, քանի որ «Բավարիա»-ն պրոֆեսիոնալ պայմանագիր կառաջարկի Գաուդինոյին: