Պորտուգալիան մեծ շուքով դիմավորեց իր հերոսներին. ֆոտոշարք, տեսանյութ
Եվրո-2016-ի եզրափակիչում Ֆրանսիային 1:0 [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/11/90122/]հաղթելուց[/url] և առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո Պորտուգալիայի հավաքականի խաղացողները վերադարձան հայրենիք:
Լիսաբոնի օդանավակայանում նրանց դիմավորեցին ամենաբարձր, կարելի է ասել` պետական մակարդակով: Օդանակավայանում հերոսներին սպասում էին տասնյակ հազարավոր երկրպագուներ, որոնք հավաքականի խաղացողներին մինչև քաղաքի կենտրոնական հրապարակ ուղեկցեցին տոնախմբություններով:
Նշենք, որ Պորտուգալիայի վարչապետն առաջարկել է հավաքականի բոլոր խաղացողներին պետական պարգևների արժանացնել: