211652_close_icon
views-count20521 դիտում article-date 11:49 05-03-2015

Ավանդույթի համաձայն Մանվել Գրիգորյանն այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրական տուն՝ շնորհավորելու նրա ծնունդը. Գրետա մայրիկը հուզված դիմավորեց հյուրերին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ վարչության անդամները՝ ԵԿՄ նախագահ, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին ծաղիկներ դնելուց հետո այցելեցին Արարատի մարզ՝ Սպարապետի հայրական տուն՝ շնորհավորելու նրա ծնունդը: Ինչպես հայտնում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, հյուրերի թվում էին նաև գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և մի շարք այլ ԵԿՄ-ականներ: Հյուրերին բակում դիմավորեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, իսկ տանը՝ Սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը: ԵԿՄ նախագահը նրան նվիրեց Երկրապահ կամավորականի պետական կարգավիճակի՝ 001 համարի առաջին վկայական՝ Վազգեն Սարգսյանի անունով: Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ հազարավոր տարիներ էլ անցնեն, միևնույն է, Սպարապետ Վազգեն Սարգսյանը անմահ է մնալու: «Նա սարերից էլ, ժայռերից էլ հզոր է: Նա մեր անկախության, պետականության գործում մեծ դեր է ունեցել»,-ընդգծեց գեներալը, ինչից հետո Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը, նշեց, որ Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանի լավագույն ընկերներից է: Գրետա մայրիկն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլորին շնորհավորանքների համար և նշեց. «Բոլորն էլ գիտեն, թե Վազգենը ինչ հայրենիք էր ուզում բոլորի համար: Ոչինչ, կգա օրը և մենք կտեսնենք այդ հայրենիքը, սերունդնե՛րը կբերեն այդ հայրենիքը, այսքան արյուն իզուր չի թափվել: Մի անգամ, երբ նրան հարցրել են, թե ինչ է հայրենասիրությունը, հայրենիքը, նա ասել է, թե դա նույն բանն է, որ հարցնես՝ ծնողիդ սիրո՞ւմ ես, թե՞ ոչ»: Այնուհետ հյուրերը այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որը գտնվում է նրանց հայրական տան մոտ, որից հետո շտապեցին Եռաբլուր, իսկ այնտեղից՝ Ծիծեռնակաբերդ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր