211652_close_icon
views-count22530 դիտում article-date 17:44 12-11-2023

«Ձեզ բացակա չե՛նք դնի». Լանջիկում տեղի ունեցավ նահատակված, լեգենդ դարձած հերոսներին նվիրված՝ Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» գրքի 3-րդ հատորի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրի մշակույթի տանն էին հավաքվել արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, հերոսածին մայրեր, ծնողներ, արցախյան բոլոր պատերազմներին մասնակցություն ունեցած տեղացիներ, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից: Ներկա էին նաև Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և այլ հյուրեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցավ Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» գրքի 3-րդ հատորի շնորհանդեսը:

Ելույթով հանդես եկան Անի խոշորացված համայնքի ղեկավարը, գրքի հեղինակը, ապա տեղի ունեցավ հերոսներին նվիրված մեծարման երեկո:

Ներկաները իրենց երախտիքի խոսքն էին ուղղղում գրքի հեղինակին՝ ասելով, որ նրա կատարած աշխատանքը անգնահատելի է, ու ամեն անգամ նրա ստեղծագործությունները՝ նվիրված հերոսներին, իրենց պարտավորեցնելու են, որ ամեն պահի պետք է հերոսները մոռացության չմատնվեն և ընթերցելով Ալինայի ստեղծագործությունները նվիրված մեր լեգենդ հերոսներին, ովքեր տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, ի լուր աշխարհի պետք է հայտարարենք, «Տղե՛րք, ձեզ բացակա չե՛նք դնի»: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 432+
432+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր