Սուդանում տեղի 2 տոհմերի միջև նավթային հանքատեղի համար զինված բախումների հետևանքով զոհվել է 150 մարդ, ևս 100֊ից ավելին վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Մարտական գործողությունները տեղի են ունեցել արևմտյան Քորդոֆոն նահանգում։
Միսերիա տոհմի առաջնորդ Մոհամեդ Օմար ալ Անսարի խոսքերի՝ բախումները մի ամբողջ օր են տևել, որի պատճառը նավթային հանքատեղի հողային վեճն էր։