211652_close_icon
views-count203538 դիտում article-date 09:11 10-07-2016

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. ոստիկանության ծառայողը հիվանդանոցում մահացավ. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին /սվետաֆոր/: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ` տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Էգդար Հայրապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանն ու Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեևոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանեցին նաև Երևանի ոստիկանության պետ,, ոստիկանության գեներալ- մայոր Աշոտ Կարապետյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Ժամանել է նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը , ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ: Գ Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 212+
212+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր