70395 դիտում
14:58 08-12-2018
Ողբերգական դեպք Եղվարդում. բախվել են Irbis մակնիշի մոտոցիկլն ու Opel-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN 532 համարանիշի և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, սակայն հիվանդանոցից Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Աշոտ Դալաքյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվում են Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ասլան Փիլոյանը և անչափահասների գործերով տեսուչ Արման Արմենյանն ու հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնական Գեղամ Պողոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն, և քննիչները կարողանան առանց խոչընդոտի դեպքի վայրի զննություն կատարեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)