211652_close_icon
views-count1419 դիտում article-date 16:42 09-07-2016

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիր

Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին` ժամը 21:30-ից Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիրը: Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի մեկնարկը, ժամը 23:00-ն, կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում իրենց կատարումներով հանդես կգան սիրված երգիչ-երգչուհիներ, ներկաներին կողջունեն հանրահայտ մարզական մեկնաբաններ, ինչպես նաև կանցկացվեն անակնկալ խաղարկություններ, որոնք կշարունակվեն նաև ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղի ընդմիջման ընթացքում: Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու տոնական ծրագրին և միասին դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր