211652_close_icon
views-count1746 դիտում article-date 14:33 15-07-2016

Հուլիսի 16-ին Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Ձմերուկի» 4-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն: Փառատոնը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն: Կամփոփվեն նաև նախապես հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը ևս կարժանան հատուկ մրցանակի: Այս տարի «Ձմերուկի փառատոնին» սպասվում են նաև հաճելի այլ անակնկալներ: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր