«Երևանյան բարդ».Կարապի լճի հարակից տարածքում հեղինակ-կատարողների երեկո է անցկացվել. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի բեմահարթակից հնչել են միայն հեղինակային երգեր:
«Երևանյան բարդ» խորագրով համերգային երեկոն բացել են երիտասարդ կիթառահարները, ապա շարունակել հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը և այլք:
Բացօթյա համերգին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, ողջունելով նախաձեռնությունը, նշել են որ սա «Երևանյան ամռան» իրենց ամենասպասված միջոցառումներից է և հեղինակային երգարվեստի սիրահարների համար լավագույն նվերը, ինչն ուրույն գույն ու տրամադրություն է փոխանցում մայրաքաղաքի մշակութային առօրյային:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]