«Հայերը թունդ սիրահար են օղուն, նույնիսկ չբացառելով կանանց»․ Կովկասյան օրացույց․ 1854 թվական
Պատմականորեն թթի օղու արտադրությունը առավել ակտիվ է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքներում։
«1854 թ. Կովկասյան օրացույց»-ը պատմում է Ելիզավետպոլում խմիչքի արտադրության և սպառման մասին։
«Խաղողի մզումից և սպիտակ թթի հատապտուղից քաշվում է լավ վոդկա և դա այս մրգի գուցե ամենաօգտավետ օգրտագործումն է ։ Մինչ ռուսական վոդկայի տարածմանը, այս ոլորտը զգալի առեւտրի առարկա էր... Թթի օղի վաճառվում է 2 ռուբլուց մինչ 2 ռուբ. 50 կոպ. մի դույլը, իսկ մրգերից մինչ 3 ռուբլի։ Տեղացի հայերը շատ կողմնակալ են այս տեսակի տնտեսությանը և իրենք էլ թունդ սիրահար են օղուն, նույնիսկ չբացառելով կանանց։ Քաղաքում չկա ոչ մի բակ, որտեղ չգտնվեր 5-ից 10 թթենի, և կարելի է ասել ըստ օգտագործման, որ այս բարեբեր ծառը ամռանը հովացնում է նրանց, իսկ ձմռանը՝ տաքացնում... Կան թթենիներ, որոնք տալիս են մաքուր օղուց 3-ից 5 դույլ...»։
1854 թ. Կովկասյան օրացույց