«Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ասվում է, որ 2014 թվականի հունվարից մինչ օրս աշխարհի տարբեր թեժ կետերում 66 լրչագրող է սպանվել, հաղորդում է Agence France Presse-ը:
Բացի այդ, 35 %-ով աճել է մամուլի ներկայացուցիչների հանդեպ գործած խախտումների և առևանգումների ընդհանուր թիվը: Ըստ զեկույցի՝ Իրաքը և Սիրիան ճանաչվել են լրագրոների համար աշխարհում ամենավտանգավոր երկրները: