«Հաբբլ» աստղադիտակը լուսանկարել է գալակտիկաների կուտակում, որը ժպիտ է հիշեցնում: «Սմայլիկ»-ի նարնջագույն «աչքերը» վառ գալակտիկաներ են, որոնք Երկիր մոլորակից հեռու են 4,5 միլիարդ լուսային տարի:
Ժպիտն ինքնին գոյություն չունի, այն գոյանում է լույսի ծառագայթման հետեւանքով:
«Հաբբլ» աստղադիտակը ուղեծիր էր բաց թողնվել 1990 թվականից: Այն լուսանկարում է տիեզերական օբյեկտներ՝ երբեմն ուրախացնելով զարմանահրաշ պատկերներով: