211652_close_icon
views-count19394 դիտում article-date 09:54 03-07-2016

Ինչպե՞ս և ու՞մ շնորհիվ 50-ից ավելի ծնողներ այցելեցին Արցախ՝ առաջնագիծն անառիկ պահող առյուծ տղերքին տեսակցության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նրանք, ովքեր ունեն ծառայող զավակներ կամ բարեկամներ ՀՀ և ԼՂՀ տարբեր զորմասաերում GG տաքսի ծառայությունը պարբերաբար նախաձեռնում է յուրահատուկ ակցիա: Տաքսի ծառայության մեքենաները բոլոր ցանկացողներին անվճար տեղափոխում են նշված տարածքների զորամասեր և ետ բերում, ընդ որում, միևնույն ընտանիքից կարող են գնալ 2 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության հերթական ակցիան կայացավ երեկ: Այս անգամ ուղղությունը դեպի Հադրութի զորամաս էր և ավելի քան 26 զինվորի 52 ծնող և հարազատ ճանապարհ ընկան դեպի Արցախ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում GG ծառայության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտաշես Թովմասյանը ասաց, որ շատ ընտանիքներ հնարավորություն չունեն տեսնել իրենց ծառայող զավակներին, իրենք որոշել են իրենց հնարավորության չափով օգնել նրանց: Հավելեց, որ միջոցառումը կրում է ամենամսյա բնույթ և եթե նույնիսկ նախատեսվածից շատ է լինում ցանկացողների թիվը, ապա անպայման փորձում են տեղափոխել բոլորին, GG-ն աշխատելու է հայ ժողովրդի և հայ զինվորի համար: Զինվորների ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին այս գեղեցիկ և յուրահատուկ նախաձեռնության իրականացնողներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր