211652_close_icon
views-count87577 դիտում article-date 11:13 27-01-2017

Առաջնագիծն անառիկ պահող առյուծ-զինվորները շնորհավորում են «Եղնիկներ»-ի հրամանատարի ծննդյան օրը. «Մենք հպարտ ենք, որ մեր հրամանատարը կենդանի լեգենդ Կարեն Ջալավյանն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայող մեծ թվով զինվորներ, ովքեր այս օրերին անառիկ են պահում հայ-ադրբեջանական սահմանը, շնորհավորում են Արցախում հայտնի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, կենդանի լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան օրը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում առյուծ-տղերքն ասում էին. «Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք Արցախի բանակում, էլ ավելի հպարտ ենք, որ այն զորամասում ենք ծառայում, որի հրամանատարն է մեզ համար լեգենդ դարձած Կ. Ջալավյանը։ Նրանից շատ բան ենք սովորել ու սովորում։ Նա, ով զինվորի հետ զինվոր է, սպայի հետ՝ սպա և, որ ամենակարևորն է, մեծատառով մարդ է։ Զորացրվելուց հետո էլ մենք հիշելու ենք լեգենդին, ով շատ բան է տվել մեզ, ումից շատ բան ենք սովորել։ Մենք գիտենք, որ ինչ զորամասում ենք 2 տարի մեր ծառայությունն անցկացնելու ու գիտենք, որ այս զորամասը միշտ փայլել է: Զորամասում ծառայող սպան ու զինվորը միշտ փայլել են իրենց խիզախությամբ, զորամասը ամուր է կապված մայր հողին ու հպարտանում ենք, որ հիմնադիրը եղել է Արցախի հերոս, լեգենդար Շահեն Մեղրյանը, իսկ մեկ այլ Արցախի հերոս, կենդանի լեգենդ Լեոնիդ Ազգալդյանը ասել է. «Սա Հայաստանն է և վերջ: Այս չնաշխարհիկ աշխարհը պահելու ենք այնպես, ինչպես որ պահում ենք մեր տունը, մեր օջախը ու գիտենք, որ զորամասի ներկայիս հրամանատար Կարեն Ջալավյանն էլ նույնպես լեգենդ է, ով իր մի քանի զինակից ընկերների հետ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի բորենիներին ու նրանց վարձկաններին հետ շպրտեցին իրենց որջերը»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր