Բանակ գալով դառնում են ավելի ինքնուրույն և ինքնավստահ. շարքային Արմեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոչումով շարքային, մարալիկցի Արմեն Գաբրիելյանը արդեն 13-րդ ամիսն է, որ գտնվում է զինծառայության մեջ:
[color=#CC0000]
Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում խոստովանեց, որ բանակ գալու առաջին օրը շատ լարված էր և չգիտեր, թե զինծառայությունն ինչպես է անցնելու, սակայն շուտով հարմարվեց և սկսեց գրանցել հաջողություններ:
Սկզբնական շրջանում ծառայում էր ուսումնական զորամիավորումում, որտեղ յուրացրեց հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորի ռազմական մասնագիտությունը և ուղարկվեց Արցախ:
2016-ի ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին, նա նույնպես իր մարտական մեքենայի հետ կազմ ու պատրաստ սպասում էր մարտի նետվելու իր վայկյանին և այսօր ցավով է նշում, որ իր կարիքը չեղավ….:
Խոստանում է սակայն, որ անգամ զինծառայության ժամկետի ավարտից հետո, հարկ եղած դեպքում կրկին կհասնի առաջնագծին օգնության:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի