Արգենտինայի նախագահը միացել է Մեսիին ետ վերադարձնելու գործընթացին. տեսանյութ
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին միացել է ֆուտբոլային երկրպագուներին, որոնք Լիոնել Մեսիին կոչ են անում չլքել հավաքականը` 2016թ. Ամերիկայի Գավաթի եզրափակիչում Չիլիից կրած ցավալի [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/27/88994/]պարտությունից[/url] (0:0, 2:4 11մ.) հետո: Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո Մեսին [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/27/89008/]հայտարարել էր[/url] հավաքականում իր մրցելույթները ավարտելու մասին:
Նախագահը անձամբ զանգահարել է Մեսիին, որպեսզի վերջինիս իր զորակցությունը հայտնի, ինչպես նաև ֆուտբոլիստին կոչ է արել արհամարել քննադատներին:
Իր Թվիթերում նախագահը գրել է. «Երբեք այսքան հպարտ չեմ եղել իմ հավաքականի համար: Հուսով եմ, որ աշխարհում լավագույններին տեսնելու բերկրանքը դեռ տարիներ կտևի:
Մեսիին ետ բերելու գործընթացին միացել է նաև լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: «Մեսին պետք է մնա հավաքականում: Նա պետք է պայքարի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվաճելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The moment Messi missed a penalty for #ARG last night. #CopaAmerica
— From The Stands (@FromTStands) June 27, 2016
https://t.co/vbG6peF00u