211652_close_icon
views-count1898 դիտում article-date 21:32 29-03-2022

Ժոան Լապորտա. Մեր օրակարգում Մեսիին «Բարսա» վերադարձնելու հարց չկա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լիոնել Մեսիի վերադարձի հավանականությանը:
 
«Այս հարցի վերաբերյալ ես որևէ ազդանշան Լեոյից կամ նրա շրջապատից չեմ ստացել: Ներկա պահին մենք չենք քննարկում նրա վերադարձը: Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում, որի մոտ արդեն ինչ-որ բան ստացվում է:
 
Լեոն մնում է Լեո, նա աշխարհի լավագույն խաղացողն է, սակայն նրա վերադարձը մեր օրակարգում չկա: Բայց դա քայլ նահանջ չէր լինի», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր