ԱՄՆ Տեխասում բեռնատար գնացքներ են ընդհարվել
ԱՄՆ Տեխաս նահանգի հյուսիս-արևմուտքում միմյանց են բախվել 2 բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով BNO News լրատվականին:
Աղբյուրի պնդմամբ` միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: BNSF Railway ընկերությանը պատկանող բեռնատար գնացքները ընդհարվելուց հետո դուրս են եկել գծերից և տեղում հրդեհ է բռնկվել:
Վթարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Ներկա պահին գնացքների բախման պատճառը հայտնի չէ:
Այս պահին տեղեկություններ չկան զոհերի և տուժածների մասին: