Վենգերն ու Մոուրինյոն ընդհարվել են. տեսանյութ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում, այս րոպեներին ընթանում լոնդոնյան գլխավոր դերբին: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսի»-ին հյուրընկալել է «Արսենալ»-ին: Խաղի 20-րդ րոպեին երկու թիմերի մարզիչները միմյանց հետ ընդհարվել են, որի ժամանակ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, իսկ վերջինս քաշել է Վենգերի օձիքից:
Առաջին խաղակեսից հետո «Չելսի»-ին Էդեն Ազարի 11 մետրանոց հարվածի շնորհիվ առջևում է հաշվի մեջ: