Աշունն ու ձմեռը հաջողոթւյամբ հաղթահարելու համար Ուկրաինային չի բավականացնում մոտ 4-5 միլիարդ խորանարդ մետր գազ
Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ աշունն ու ձմեռը հաջողոթւյամբ հաղթահարելու համար Ուկրաինային չի բավականացնում մոտ 4-5 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին հայտնում է УНИАН-ը:
Սովորաբար ջեռուցման սեզոնը պահանջում է 32 խորանարդ մետր գազ: Նման ծավալի գազ անհրաժեշտ է սեպտեմբեր-մարտ ամիսների համար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինան իր գազապաստարաններում կուտակել է 16,7 խորանարդ մետր գազ:
Ավելի վաղ Պրոդանը հայտարարել էր, որ Ուկրաինան մեկ ամսում դեպի գազապաստարան կմղի 1.2 միլիարդ խորանարդ մետր գազ ԵՄ-ից: