Եվրո-2016. Գերմանական մեքենան ճզմեց Սլովակիային. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը բավական վստահ հաղթեց Սլովակիայի հավաքականին` 3:0:
Գերմանացիների առավելությունը ամբողջ խաղի ընթացքում բացահայտ էր: Սլովակները զարմանալիորեն անզոր տեսք ունեին, թեպետ խմբային փուլում շատ մարտունակ թիմի տպավորություն էին թողել:
Գերմանացիների հաղթանակի սկիզբը արդեն 8-րդ րոպեին դրեց Ժերոմ Բոատենգը: Հետագայում Գերմանիայի հավաքականը մրցակցին դրսևորվելու որևէ հնարավորություն չտվեց, իսկ իր բազմաթիվ գոլային պահերից հետո աչքի ընկան նաև Գոմեսն ու Դրաքսլերը:
Գերմանիան դուրս 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսպանիա-Իտալիա մրցավեճի հաղթողը:
[b]
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
[/b]
Գերմանիա-Սլովակիա
Բոատենգ, 8, Գոմես, 43, Դրաքսլեր, 63