Եվրո-2016. Ուելսը դրամատիկ խաղում հաղթեց Սլովակիային. տեսանյութ
2016թ. Եվրոպայի առաջնության 1-ին տուրում` B խմբի առաջին խաղում Ուելսի հավաքականը դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին:
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը:
Սլովակները 61-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, սակայն 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոբսոն-Կանուն խփեց հաղթական գնդակը: Սլովակները կարող էին խաղավերջում խուսափել պարտությունից, սակայն ուելսցիներին օգնության եկավ դարպասաձողը:
Այս խմբի հաջորդ` Անգլիա-Ռուսաստանը հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, B խումբ
[/b]
Ուելս-Սլովակիա` 2:1
Գոլերը` Բեյլ, 10, Ռոբսոն-Կանու, 81 – Դուդա, 61